Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային տալ հունգարացիների գումարները. Օրբան

Մանրամասներ
հունգարիա

Հունգարիային չի բավարարում Եվրամիության բյուջեի հաշվին Ուկրաինային ֆինանսական օգնության ընդլայնման տարբերակներից ոչ մեկը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը։

Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, հավելել՝ կառավարությունը մտադիր չէ Ուկրաինային տալ հունգարացիների գումարները:

Նրա խոսքով՝ Հունգարիան նախկինի պես առարկում է բյուջետային փոփոխությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։

Օրբանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինային անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել, սակայն Եվրամիության երկրները դրա համար պետք է ֆինանսավորման արտաբյուջետային աղբյուրներ գտնեն։