Մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կյանքի ու մահվան արանքում է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը Կոսուտ ռադիոկայանի եթերում։
Նա հիշեցրել է, որ Ֆիցոն իր հետ համանման տեսակետներ ունի բազմաթիվ միջազգային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։
«Մենք աղոթում ենք Սլովակիայի վարչապետի համար, անհանգստանում ենք նրա համար և, իհարկե, ցանկանում ենք, որ նա շուտափույթ ապաքինվի և վերադառնա աշխատանքի, այժմ Ռոբերտ Ֆիցոն պայքարում է կյանքի և մահվան միջև։ Եթե այս իրավիճակին նայեք քաղաքական տեսանկյունից, ապա սա մեծ կորուստ է նաև Հունգարիայի համար, քանի որ եթե անգամ Սլովակիայի վարչապետը ապաքինվի, նա չի կարողանա աշխատել մի քանի ամիս», - ասել է նա։
Հիշեցնենք, որ տղամարդը կրակ էր բացել Սլովակիայի վարչապետի ուղղությամբ. վերջինս մի քանի վիրավորում է ստացել: Վիրահատությունից հետո Ֆիցոն շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:
0Comments