Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ «Իմեդի» հեռուստաալիքի պատվերով անցկացված էքզիթփոլի տվյալների համաձայն՝ իշխող կուսակցությունը ընտրություններում հավաքել է 56,1 տոկոս և այդպիսով հաղթել խորհրդարանական ընտրություններում:
Իր հերթին, ընդդիմադիր ալիքների էքզիթփոլները ցույց են տալիս, որ հանրագումարում ընդդիմադիր կուսակցությունները հավաքում են ձայների մեծամասնությունը։ Նախնական պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել:
0Comments