ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել

Մանրամասներ
նիկոլ

Եվրոպական միությունը ողջունում է 1991թ.Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանագծման գործընթացի շրջանակներում մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ժամանակ ստորագրված արձանագրության հետ կապված առաջընթացը:

Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։

Նշվում է, որ ԵՄ-ն կողմերին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ այլ չլուծված հարցերի կարգավորման համար և հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին աջակցելուն: