«Ձախողում»․ #Politico-ն՝ Գրանադայում կայացած հանդիպման մասին

Մանրամասներ
նիկոլ

Իսպանիայի Գրանադա քաղաքում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ ղեկավարների հանդիպումը ձախողվել է «առանցքային խաղացողների» բացակայության պատճառով, գրում է Politico-ն։

«Գագաթնաժողովին հավաքվել էին Եվրոպայի շուրջ 50 առաջնորդներ, տասնյակ օգնականներ և բազմաթիվ լրագրողներ։

Հանդիպման մասնակիցները չկարողացան էական առաջընթացի հասնել Եվրոպայի շեմին կանգնած հակամարտությունների լուծման կամ տարածաշրջանի այլ խնդիրների հարցում։

Հանդիպումը մասնակիցների համար ներկայացվում էր` որպես հնարավորություն՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, Բալկաններում լարվածության նվազեցման, ինչպես նաև մայրցամաքում անվտանգության ապահովման միջոցները:

Սակայն եվրոպական առաջնորդներին չի հաջողվել առաջ շարժվել առանցքային հարցերի մեծ մասի քննարկումներում, քանի որ հանդիպմանը ներկայացված չեն եղել «առանցքային խաղացողները»:

Մասնավորապես, հանդիպմանը չեն մասնակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ապարդյունության զգացումը գագաթնակետին հասավ, երբ ընդունող երկիրը՝ Իսպանիան, վերջին պահին չեղյալ հայտարարեց ծրագրված մամուլի ասուլիսը, որը գագաթնաժողովի ակնկալվող իրադարձությունն էր մոտ 700 լրագրողների համար:

Այն պետք է ներառեր հայտարարություններ և պաշտոնապես նշեր Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարության փոխանցումը Իսպանիայից Միացյալ Թագավորությանը»,-գրում է թերթը։