Ուկրաինան հանդես է գալիս Հրվ. Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հարգման վրա. Կուլեբա

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հարգման վրա. այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

«Իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանը և ես հանդիպեցինք՝ քննարկելու Ուկրաինա-Հայաստան երկխոսության առաջխաղացումը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հարգման, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի և մշակութային նախագծերի զարգացման վրա, որոնք ընդգրկում են Սև ծովից մինչև Կասպից ծովը», - գրել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։