Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին Վիլնյուսի հռչակագրին արդեն միացել է 25 երկիր։
«Մենք սկսել ենք խորհրդակցություններ ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հետ: Մենք արդեն համակարգում ենք նման խորհրդակցությունների մեկնարկն այլ գործընկերների հետ: Այս շաբաթ այն երկրները, որոնք միացել են Վիլնյուսում համաձայնեցված հռչակագրին, արդեն 25-ն են: Միայն այս շաբաթ միացել են Բուլղարիան, Էստոնիան, Հունաստանը, Լիտվան ու Հյուսիսային Մակեդոնիան»,- ասել է Երմակը Համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։
Նա հույս է հայտնել, որ միացող երկրների թիվը կավելանա։
Նրա խոսքով՝ Կիևն ակնկալում է այս ամիս խորհրդակցություններ սկսել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
0Comments