
Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ռուս գործարար Օլեգ Դերիպասկայի ակտիվների արգելափակման մասին։
Հրամանագրում նշվում է ևս երկու անձ՝ Ռուսաստանի Ձեռնարկատերերի և արդյունաբերողների միության խորհրդի անդամ Պավել Լեբեդևը և «Գազ Ուկրաինա» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Կուրչենկոն։
Փաստաթղթում նշվում է պատժամիջոցների տեսակը՝ ակտիվների ժամանակավոր արգելափակում։
0Comments