Ուկրաինան ստանձնել է Ղրիմում զինամթերքի պահեստում ուժգին պայթյունների պատասխանատվությունը

Մանրամասներ

Ղրիմում զինամթերքի պահեստում ուժգին պայթյուններն ուկրաինական զինվորականների և հատուկ ծառայությունների գործողության արդյունք են։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 19-ին, Telegram-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։

«Օկուպացված Ղրիմում հաջող գործողություն է իրականացվել, հակառակորդը թաքցնում է վնասի չափն ու կենդանի ուժի կորուստների քանակը»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի արևելյան Կիրովսկի թաղամասում գտնվող զորավարժարանում (պոլիգոն) հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով արգելափակվել է Տավրիդա մայրուղին։ Իրականացվել է ավելի քան երկու հազար մարդու տարհանում: