Զելենսկու և ռազմական ղեկավարության միջև կոնֆլիկտ կա. Արեստովիչը քննադատել է նախագահի քաղաքականությունը 

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը El Mundo-ին տված հարցազրույցում քննադատել է պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկու քաղաքականությունը՝ այն անվանելով անարդյունավետ եւ հայտարարել, որ երկրի նախագահի եւ ռազմական ղեկավարության միջեւ կոնֆլիկտ կա։

Ըստ Արեստովիչի՝ Զելենսկին քննադատության է ենթարկվում, և դրա պատճառով «նրա խոսքն ավելի ու ավելի էմոցիոնալ է դառնում»։ «Հիմնական պատճառը ձախողված հակահարձակումն է։ Արևմուտքի օգնությունը սխալ է օգտագործվում։

Սա խնդիր է»,- ասաց նա։

Արեստովիչն ասել է, որ պաշտպանում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի այն տեսակետը, որ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը փակուղի է մտել։

«Նախագահի և զինվորականների միջև կոնֆլիկտ կա։ Բայց ճշմարտությունն ասել է Զալուժնին»,- կարծում է նա։

Նախկին խորհրդականի խոսքով՝ գերագույն գլխավոր հրամանատարը ռազմական գործողությունների ընթացքի մասին մի բան է ասում, իսկ նախագահը՝ լրիվ այլ բան, և «սա նորմալ իրավիճակ չէ»։