Գալիս են ժամանակներ, երբ թույլ պետությունները կկործանվեն, իսկ ուժեղները կգոյատևեն

Մանրամասներ

Գալիս են ժամանակներ, երբ թույլ ազգերը կկործանվեն, իսկ ուժեղները կգոյատևեն։  Բուդապեշտում Քաղծառայության ազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բացման արարողությանն իր ելույթի ժամանակ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհը ցնցվում է մինչև հիմքերը: Հունգարիայի հարևանությամբ պատերազմ է ընթանում, տասնյակ ու հարյուր հազարավոր միգրանտներ պաշարում են մեր սահմանները։ Գալիս են ժամանակներ, երբ թույլ ազգերը կկործանվեն, իսկ ուժեղները կգոյատևեն։ Ուստի մենք պետք է ամեն օր ուժեղացնենք մեր պաշտպանական գծերը և իրավապահ մարմինները», - ասել է Օրբանը:

Դիմելով Ազգային քաղաքացիական ծառայության համալսարանի ապագա 168 ուսանողներին՝ Վիկտոր Օբրանը կոչ է արել նրանց լինել ուժեղ, քանի որ «արդարությունն առանց ուժի քիչ արժեք ունի»։

Հունգարիայի վարչապետը նաև նշել է, որ հանցագործությունների թիվը Հունգարիայում անշեղորեն նվազում է, այժմ երկիրը «գուցե դարձել է ամենաանվտանգը Եվրոպայում»։