Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին Աբովյանի վարչական տարածքում, մխրճվել է է KamAZ բեռնատարի հետնամասում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
KamAZ-ը, մինչ Opel-ի հետ բախումը, մեկ այլ՝ BMW մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի մեջ է հայտնվել ու պարեկները ձևակերպել էին այդ վթարը, որի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկային։ Ու երբ KamAZ-ի վարորդը փորձել է մեքենան տեղափոխել, Opel-ը մխրճվել է KamAZ-ի մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments