Օդեսայում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման արդյունքում առնվազն 9 զոհ կա: Այս մասին հայտնում է Լենտան` հղում անելով Ուկրաինայի ոստիկանությանը:
Այս պահին ողբերգական ելքով ավտովթարի հանգամանքները դեռ պարզ չեն: Չի հայտնվում նաև այն մասին, թե ով է վթարի մեղավորը:
Զոհերի թիվը դեռ կարող է աճել:
0Comments