«Խաղաղության խաչմերուկը» հենց անվտանգության մասին է, մենք անվտանգությունը պետք է ավելի լայն կոնտեքստում նայենք։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր կիրառած անվտանգության մոդելներում խնդիրներ են եղել։ Մոդելը գիտե՞ք որն է․ աջ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել մատ ենք թափ տվել, շրջվել ենք էլի մատ ենք թափ տվել։
Մեզ ասել են՝ էս ինչի՞ հաշվին եք մատ թափ տալիս։ Ասել ենք՝ ոնց, չգիտեք՝ ով է մեր մեջքին կանգնած։ Հետո պահը եկել է, որ դա օգտագործեն, ասել են՝ ոնց որ թե այսօր մենք զանգի ենք սպասում։ Չենք կարող ձեզ ոչ մի բան ասել։ Այս ընկալման փոփոխությունը շատ կարևոր է»,- նշեց նա՝ նկատելով, որ աշխարհի շատ քիչ զարգացած երկրներ կան, որ միայն զենքով կարող են իրենց անվտանգությանը պաշտպանել։
Հետո, դիմելով իրենց հարց տվող ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանին, Փաշինյանն օրինակ բերեց․
«Հիմա ԱԺ-ում Ձեր նստած դիրքի լավ, կամ վատ լինելը կախված է նրանից, թե Դուք ինչ հարաբերություններ ունեք պարոն Բաբայանի, Աղազարյանի և Ցիրունյանի հետ։ Եթե ունեք շատ վատ հարաբերություններ, ուրեմն, դա աշխարհի ամենավատ դիրքն է։
Մենք ազդեցություն չենք ունեցել մեր աշխարհագրական դիրքի բովանդակությունը ստեղծելու վրա։ Դրա համար է այն վատը։ Մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել»,- եզրափակեց Փաշինյանը։
0Comments