Եթե իրավապահները որոշեն Լևոն Քոչարյանին նորից կալանավորել, նրանց միջնորդությունը չհարգելու պատճառ չենք ունենա։
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նրա կարծիքով՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բոլոր ժամանակներում պետական մարմինները և քաղաքականությունը ծառայեցրել է իր անձնական շահերին, և հիմա էլ տպավորություն է, որ որդուն ազատեց կալանքից՝ պատգամավոր դարձնելով։
0Comments