Պենտագոնը Իսրայելի պաշտպանության համար կտրամադրի անհրաժեշտ ամեն ինչ․ Լլոյդ Օսթին

Մանրամասներ
Լլոյդ Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Պենտագոնը Իսրայելի պաշտպանության համար կտրամադրի անհրաժեշտ ամեն ինչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  The Times of Israel-ը։

«Մեր հավատարմությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին մնում է անսասան, և ես իմ ցավակցությունն եմ հայտնում այն ընտանիքներին, որոնց հարազատները զոհվել են քաղաքացիական անձանց վրա այս նողկալի հարձակման հետևանքով», - ասել է Օսթինը։