Կիևին թույլ են տվել ՌԴ-ի թիրախներին հարվածել F-16 կործանիչներով

Մանրամասներ
f16

Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություն կունենա կիրառելու Կիևին փոխանցման ենթակա 24 F-16 կործանիչներ՝ ըստ սեփական հայեցողության, ներառյալ՝ Ռուսաստանի ռազմական օբյեկտների վրա հարձակումների նպատակով։

«Հավատարիմ ենք այն նույն սկզբունքին, որը կիրառել ենք մեր ցանկացած զենքի մատակարարման դեպքում. երբ զենք ենք փոխանցում Ուկրաինային, իսկ նա որոշում է այն օգտագործել սեփական հյայեցողությամբ», - շեշտել է Օլոնգրենը:

Ըստ BBC-ի՝ Նիդեռլանդների պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ամստերդամը որևէ սահմանափակում չի մտցնի, ի տարբերություն, մասնավորապես, Բելգիայի, որն Ուկրաինային արգելել է փոխանցված F-16-ները կիրառել Ռուսաստանի օդային տարածքում։