Բայդենը Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Սպիտակ տունը հայտնել է, որ ղեկավարներն ուրբաթ օրը կքննարկեն «երկու երկրների միջեւ մրցակցության կառավարումը, ինչպես նաեւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։

«Սա Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ կապի բաց գծերի պահպանմանն ուղղված մեր մշտական ջանքերի մի մասն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծինփինի հետ Բայդենի վերջին խոսակցությունը տեղի է ունեցել նոյեմբերին՝ վիրտուալ գագաթաժողովի ժամանակ։ Երկար սպասված գագաթաժողովը լուրջ բեկումների չէր հանգեցրել։