Սամվել Կարապետյանին ու Արա Աբրահամյանին արգելե՞լ են խոսել

Մանրամասներ
սամվել կարապետյան արա աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը.

«Աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում երեկ և այսօր նշվում է պաշարված Արցախի անկախության հռչակման օրը:

Ռուսաստանի ոչ մի քաղաքից, այդ երկրի բազմամիլիոնանոց համայնքի և ոչ մի բնակավայրից ոչ մի բառ, ոչ մի ծպտուն չլսեցինք Արցախում հումանիտար ճգնաժամի և պատասխանատուների մասին:

Ոչ միայն հավաք, ակցիա... Արցախին ուղղված մի շնորհավորական խոսք, գոտեպնդող երկու բառ:

Դիվանագիտության չեմպիոն Հայերի միության տխրահռչակ նախագահ Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան, արգելե՞լ են խոսել:

Բա Հայաստանում մի արժանապատիվ հայտարարություն, քայլ ինչի եք ափալ-թափալ ձեզ իրավունք վերապահում քննադատել, դատապարտել, ա՛յ անարժանապատիվ վախեցածներ»։