35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

Մանրամասներ
զինվոր առաջնագիծ

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։
Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։

Պաշտպանության նախարարությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: