Մահացել է իտալացի հայտնի երգիչ Տոտո Կուտունյոն

Մանրամասներ

Մահացել է աշխարհահռչակ իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն։ Գրել է Life-ը հղում անելով՝ ANSA լրատվական գործակալությունը։

Հատկապես հայտնի էին նրա՝ L'italiano, Buona notte, Solo noi, Donna, Donna mia, Serenata, Insieme, Innamorati երգերը։

Նրա մենեջեր Դանիլո Մանկուզոն այս լուրը հայտնել է ANSA-ին՝ ասելով, որ «երկարատև հիվանդության պատճառով երգչի վիճակը վերջին ամիսներին վատացել է»։

Երգիչն 80 տարեկան էր։