Ինչի՞ չենք տեսնում հացի հերթի մեջ կանգնած գեթ մեկ արցախցի պաշտոնյայի․ Արամ Գևորգյան

Մանրամասներ

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչի՞ չենք տեսնում հացի հերթի մեջ կանգնած գեթ մեկ արցախցի պաշտոնյայի։

Կամ լավ, գոնե իրանց ընտանիքի անդամներին ուղարկեն, էրեխեքին, ովքեր գիշերը 1-ին հերթ կանգնած ու առավոտ 5-ին վերջապես 2 հատ հաց առած կլինեն։

Ինչի՞ ա Արցախը նիկոլի հետ համատեղ հանձնած արայիկը կուշտ քնում, իսկ Հադրութում տուն-տեղ կորցրած ընտանիքն ու քաղցկեղով հիվանդ էրեխեն՝ սոված։

Մարդիկ, ովքեր պետք ա առաջինը սոված մնային՝ էսօր ամենակուշտն են, իսկ ժողովուրդը, որին նրանք «ծառայում են»՝ ամենասովածը։

Վաղը էտ կուշտերը առաջինը կթողնեն ու կփախնեն էտ հողից, ոնց արդեն արել են, ու էլի հողի պաշտպանությունը կմնա սոված ժողովրդի ուսերին։ Էլի քաղցկեղով հիվանդ էրեխու հայրը զենք կվերցնի, կկռվի, կպաշտպանի ինչքան որ կարող է, իսկ վերջում էլի նույն պաշտոնավորները կգան ու կսկսեն «ծառայել» այդ ժողովրդին։ Ու ժողովուրդն էլի կմնա անտուն, սոված ու գաղթականի կարգավիճակում։

Ցավոք, Արցախի քաղաքական դաշտն էլ զերծ չի մնացել մորթապաշտներից։

Արցախի հասարակ քաղաքացին ու Արցախի պաշտոնավորը, դրանք սարեր-ձորերի տարբերությամբ մարդիկ են»։