Հեռու չէ այն օրը, երբ ազատամարտիկներին ու հրամանատարներին կսկսեն հանձնել ուղիղ Երևանից. Մելիքյան

Մանրամասներ

Եթե թշնամու դրածոները շարունակեն իշխել Հայաստանում, ապա հեռու չէ այն օրը, երբ ազատամարտիկներին ու հրամանատարներին սկսեն հանձնել ուղիղ Երևանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Վստահ եմ՝ Վագիֆ Խաչատրյանի տվյալները թշնամուն տրամադրել են հենց ՀՀ իշխանությունները։ Վստահ եմ՝ տրամադրել են հազարավոր այլ ազատամարտիկների տվյալներ ևս։

Եթե թշնամու դրածոները շարունակեն իշխել Հայաստանում, ապա հեռու չէ այն օրը, երբ ազատամարտիկներին ու հրամանատարներին սկսեն հանձնել ուղիղ Երևանից։ Դա իրադարձությունների նույնքան տրամաբանական զարգացում կլինի, որքան կայծակից հետո որոտը»։