Գիշեր-ցերեկ սպասում ենք՝ երբ է Իսրայելը մտնելու Լիբանան, որպեսզի «բարի գալուստ» ասենք. «Հեզբոլլահի» ղեկավար

Մանրամասներ
Հասան Նասրալլա

Եթե ​​Իսրայելը զորքեր մտցնի Լիբանան, դա «Հեզբոլլահին» բացառիկ հնարավորություն կտա՝ հարվածելու իսրայելական բանակին։ Այս մասին հայտարարել է լիբանանյան շիա շարժման առաջնորդ Հասան Նասրալլան։ Նրա խոսքերը մեջբերում է Al-Mayadeen հեռուստաալիքը։

«Մենք հետևում ենք նրանց տանկերին, և եթե նրանք շարժվեն դեպի մեզ, մենք ուրախ կլինենք: Մենք այս սպառնալիքը կդիտարկենք՝ որպես արժեքավոր պատմական հնարավորություն, որից կօգտվենք»,- ասել է նա՝ հավելելով, որ շարժումն անպայման կարձագանքի Լիբանանում երեքշաբթի և չորեքշաբթի օրերին տեղի ունեցած Էլեկտրոնային սարքերի պայթյուններին։

«Մեր պատասխան պլանը, որին կբախվեն իսրայելցիները, խստորեն պահպանված գաղտնիք է, քանի դեռ ժամանակը չի եկել», - ընդգծել է նա:

Ավելի վաղ Նասրալլան Իսրայելին մեղադրել էր Լիբանանում մի շարք պայթյուններ կազմակերպելու մեջ և ասել, որ «իսրայելական թշնամին» իր գործողություններով անցել է «բոլոր կարմիր գծերը»։ Նա հարձակումներն անվանել է «աննախադեպ»: Նրա խոսքով՝ «Հեզբոլլահը» հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ հետաքննելու համար, այդ թվում՝ ընկերություններին, որոնք արտադրում և վաճառում են փեյջեր և նմանատիպ այլ սարքեր։