Ռուս-Ուկրաինական լարված իրավիճակի հետևանքով Ուկրաինացի օլիգարխ Ռենատ Ախմետովի՝ Արաբական Միացյալ Էմիրաթներ տեղափոխվելու լուրերի ֆոնին, հետաքրքիր է նաև Ուկրաինայի օլիգարխիայի այլ ներկայացուցիչների պահվածքը։
Մասնավորապես, նախագահ Զելենսկու սրտի օլիգարխ, ուկրաինական ազգային գումարտակների հովանավոր համարվող Կոլոմոյսկին վերջերս թռել էր գերմանական Կարլս-Ռուե։ Միլիարդատերը, ով նաև ըստ շրջանառվող լուրերի համարվում է Զելենսկու նախագահության հիմնական շահառուն, գերմանական կողմի հետ իր տարհանման և ֆինանսական ակտիվների անվտանգության հարցերն է բանակցել՝ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի բռնկման դեպքում։
Դատելով նրանից, որ գերմանացիները հրաժարվեցին բացահայտորեն աջակցել Ուկրաինայի նախագահին և զենք մատակարարել Կիևին, Կոլոմոյսկուն չի հաջողվել համաձայնության գալ գերմանացիների հետ։ Նրա անձնական ինքնաթիռը երեք օր Կարլս-Ռուեում մնալուց հետո ձեռնունայն վերադարձել է Դնեպրոպետրովսկ:
0Comments