«Ասուլիս մի տուր, մի խոսի». Վահե Սարգսյան

Մանրամասներ

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ասուլիս մի տուր, մի խոսի։

Ամեն քո խոսելուց հետո երկիրը խայտառակ է լինում, ժողովուրդը ստորացվում է, հայ ազգի արժանապատվությունը նսեմացվում է, իսկ մենք բոլորս որպես պետություն, ազգ դառնում ենք ծիծաղի առարկա։

Ի վերջո, նաեւ հույս ունենք, որ քեզնից հետո էլ կյանք է լինելու։
Մի խոսի, որ վտանգավոր ու հակահայ հայտարարություններով էլ ավելի չխորացնես այն անդունդը, որից պետք է հաջորդ իշխանությունները փորձեն երկիրը հանել քո անգրագետ, հակապետական ու դավաճանական գործողություններից հետո»։

Վահե Սարգսյան