Պուտինն արդեն պարտվել է պատերազմում. Բայդեն. VIDEO

Մանրամասներ

Բայդենը Ֆինլանդիայում է: ԱՄՆ նախագահը համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ։

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Բայդենն ասել է, որ Ուկրաինան անպայման կմիանա դաշինքին, հարցն այն է՝ երբ դա հնարավոր կլինի. «Ոչ ոք չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ պատերազմ է ընթանում»,- ասել է Բայդենը:

Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող տարիներով պատերազմել. ի վերջո կհասկանա, որ պատերազմը չի բխում Ռուսաստանի շահերից. «Պուտինն արդեն պարտվել է պատերազմում»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը: