Այսօր՝ հուլիսի 10-ին` ժամը 01:15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր, 1963թվականին ծնված Ամալյա Պ-ի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
Ոստիկանության փոխանցմամբ, օդանավակայան է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստաթղթերը հանձնվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
0Comments