Հունվարի 6-ին՝ կեսգիշերին, ոստիկանության տարածքային բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել եւ դրա մեջ մեղադրում է Նարեկ Մ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, տարածքի ոստիկանները նախ կարողացել են կանխել 27-ամյա Քրիստինե Ղ.-ի ինքնասպանության փորձը, ապա պարզել են, որ նա իր հարեւանի տղայի՝ հասակակից Արգիշտի Մ.-ի հետ ցանկանում են ամուսնանալ, սակայն Արգիշտիի եղբայրը՝ 29-ամյա Նարեկ Մ.-ն, ոչ միայն դեմ է նրանց ամուսնությանը, այլեւ նվաստացնում, հայհոյում եւ սպառնում է իրեն, այդ իսկ պատճառով աղջիկը ցանկացել է իր կյանքին վերջ տալ:
Աղբյուրի տեղեկություններով, Նարեկ Մ.-ն Արմավիրի մարզի դպրոցներից մեկի տնօրենն է:
0Comments