Բանանի բեռի մեջ 50 կգ կոկաին է հայտնաբերվել

Մանրամասներ

Սանկտ Պետերբուրգի «Գավան» մաքսակետում տեսուչները աֆրիկյան բանան տեղափոխող սառնարանային կոնտեյներներից մեկում հայտնաբերել են 50 կգ կոկաին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ թմրամիջոցների մաքսանենգության դեպքի առթիվ: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, հայտնել են Դաշնային մաքսային ծառայությունում:

Փաստաթղթերի համաձայն՝ բեռը տարբեր նավերով Եվրոպայի տարածքով տարանցվում էր Ուզբեկստան։ Մաքսային ծառայության աշխատակիցները թմրանյութը հայտնաբերել են հատուկ սարքի միջոցով, որն օգտագործում է ներթափանցող ճառագայթման տեխնոլոգիա՝ խոշոր բեռնափոխադրումների պարունակության մասին տեղեկատվություն ստանալու համար: Սկանավորելիս տեսուչը մոնիտորի վրա օտար առարկաներ է տեսել սառնարանային բլոկի թաքնված խոռոչում:

Ստուգելուց հետո սառնարանից հանվել է սպիտակ փոշու 50 բրիկետ։ Փորձաքննությունը հաստատել է, որ առգրավված նյութը կոկաին է։ Սև շուկայում դրա մոտավոր արժեքը գերազանցում է 450 միլիոն ռուբլին։

Ձերբակալված մաքսանենգներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում՝ մինչև 1 միլիոն ռուբլի տուգանքով։