Մոսկվայի մարզում վերականգնվել է երթևեկությունը կամուրջներով և ավտոբուսային ուղիներով

Մանրամասներ

Մոսկվայի մարզում կամուրջների և ավտոբուսային ուղիների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին հայտնել է մարզի տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարարության տելեգրամյան ալիքը։

«Մոսկովյան շրջանի կամուրջների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է և իրականացվում է սովորական ռեժիմով։ Վերականգնվել է նաև ավտոբուսային երթուղիների շարժը»,- նշել է գերատեսչությունը։

Երեկ Մոսկվայի մարզի ղեկվար Անդրեյ Վորոբյովը տելեգրամյան իր ալիքում հայտարարել է, որ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իրավիճակը վերահսկում են ՌԴ իրավապահ մարմինները և ԱԴԾ-ն, ձեռնարկվում են հակաահաբեկչական միջոցառումներ։