Թե՞ այս պարզ բաները անհնար են առանց Ռուսաստանի կործանման

Մանրամասներ

«Ռուսաստանի կործանում չենք ուզում, Ռուսաստանի կործանումից մեզ օգուտ չկա։

Պարզապես ուզում ենք, որ Ռուսաստանն իր գործերով զբաղվի ու քիթը շատ չխոթի այնտեղ, որտեղ մեզ վնաս է տալիս։

Ուզում ենք, որ երբ թշնամու դրոնները կախված են Մոսկվայի վրա, Ռուսաստանն իր երկիրը պաշտպանի ու ոչ թե մեզ խեղդի թուրանական միջանցքներ պահանջելով։

Ուզում ենք, որ Ռուսաստանի ՖՍԲ-ն իր երկրում իր թշնամի վագներներին տեսնի, ու ոչ թե Հայաստանում իշխանություն դնել-հանելով զբաղվի ու Հայաստանը տանի կործանման։

Այսքան բան ենք ուզում եւ ոչ թե Ռուսաստանի կործանում։

Թե՞ այս պարզ բաները անհնար են առանց Ռուսաստանի կործանման»։

Աղասի Ենոքյան