Ալիևը պատմության մեջ մտնելու է որպես առաջնորդ, ով խայտառակ պարտություն կրեց փոքրիկ Հայաստանից․ Լապշին

Ադրբեջանի բազմամիլիարդանոց բյուջեով «հաղթանակած» բանակը, որը ստանում է Թուրքիայի ու սիրիացի ջիհադիստների աջակցությունը, նվաստացուցիչ հրադադար է ընդունել. բլոգեր

Չվերցնելով որևէ բնակավայր, կորցնելով 5000 զինվոր, զրկվելով ռազմական տեխնիկայի ու ինքնաթիռների 70 տոկոսից, մարտի դաշտում թողնելով ադրբեջանցի հազարավոր վիրավոր զինվորներ՝ Ադրբեջանի բազմամիլիարդանոց բյուջեով «հաղթանակած» բանակը, որը ստանում է Թուրքիայի ու սիրիացի ջիհադիստների աջակցությունը, նվաստացուցիչ հրադադար է ընդունել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Կարծում եմ, որ սա չի խանգարելու «մեծ հաղթող» Իլհամ Ալիևին հայտարարել, թե «Ղարաբաղ բիզիմդիր», իսկ մարդիկ կծափահարեն նրան՝ իբր իրենց փկիչն է ու ազատագրողը: Եթե իհարկե ներքին ուժերը տեղից չշարժվեն ու անեն այն, ինչը ծրագրել են անել՝ տապալել իշխող էլիտային…»,-գրել է նա:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև: