Էրդողանը հանդիպել է «ԱԹԱ» դաշինքի նախագահի թեկնածուի հետ

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է մայիսի 14-ին երկրի նախագահական ընտրություններում «ԱԹԱ» դաշինքի թեկնածու Սինան Օղանին։ Այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի «Դոլմաբահչե» նստավայրում։

Բանակցություններն անցել են մամուլի համար փակ դռների հետևում։

Այլ մանրամասներն հայտնի չեն։ Մինչ այդ տեղեկություններ իէին տարածվել, որ Օղանը պատրաստվում է աջակցել Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի համար։