Սոթքի հատվածում տեղակայված դիրքերից կրակոցների ձայներ են լսվում: Այս մասին NEWS.am-ին պատմեց Սոթքի բնակիչներից մեկը:
«Հրետանի չի աշխատում, բայց կրակոցների ձայները լսվում են»,- ասաց բնակիչը:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել մեկ ՊՆ զինծառայող եւ բուժակը:
0Comments