Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
«Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հայտարարության մեջ։
0Comments