ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը

Մանրամասներ
Արթուր Աթաբեկյան

Այսօր օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով:

Հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:

Աթաբեկյանը 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:  

2024թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահի՝ որոշմամբ նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: