ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով։
Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վահագն Քեշիշյանը։
«Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վ. Մելքոնյանի որոշմամբ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվեց այլընտրանքային խափանման միջոցով»,– նշել է Քեշիշյանը։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու մեջ։ Դեպքը տեղի էր ունեցել 2023 թվականի հունիսի 19-ին։
Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր 2023 թվականի նոյեմբերի 9-ին, իսկ կալանվորվել՝ նոյեմբերի 13-ին։
0Comments