Ես գիտեմ ամենակեղտոտ մեթոդների մասին, որոնք կփորձեն կիրառել ընտրություններին նախորդող 10 օրում. Քեմալ Քըլըչդարօղլու

Մանրամասներ

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության գլխավոր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ասում է, որ տեղյակ է այն կեղտոտ մեթոդներին, որոնք երկրի իշխանությունը կփորձի կիրառել ընտրություններին նախորդող 10 օրում։

«Այս «կեղտոտ լեզվին» պետք է վերջ տալ։ Մեր ժողովուրդը տեսնում է, թե ինչի է ուզում հասնել անհավանական կեղտոտ խաղերով ու մեղադրանքներով։

Մենք գնում ենք ընտրությունների, ոչ թե պատերազմի:

Շատ կառավարություններ են փոխվել, մենք միշտ առաջ ենք գնացել։ Ես գիտեմ ամենակեղտոտ մեթոդների մասին, որոնք կփորձեն կիրառել ընտրություններին նախորդող 10 օրում։

Եվ ես նրանց ասում եմ՝ մի քիչ ողջախոհություն»,- գրել է Քեմալ Քըլըչդարօղլուն «Twitter»-ում։