Հնդկաստանի մրցակցության հանձնաժողովը Google-ին տուգանել է 162 մլն դոլարով՝ Android սարքերի շուկայում իր գերիշխող դիրքն անարդարացիորեն օգտագործելու համար, գրում է engadget.com կայքը։
Կարգավորողի հայտարարության մեջ ասվում է, որ ուսումնասիրության արդյունքում իշխանությունները եզրակացրել են, որ Google-ն օգտագործել է իր գերիշխող դիրքը Android սմարթֆոնների շուկայում՝ գովազդելու իր սեփական հավելվածները, ինչպիսիք են ինտերնետ որոնման համակարգը, Chrome վեբ բրաուզերը և YouTube վիդեոհոսթինգը:
Դրանք բոլորը պետք է նախապես տեղադրվեին Android սարքերի վրա՝ համաձայն ամերիկյան ընկերության և սմարթֆոն արտադրողների միջև կնքված պայմանավորվածությունների։
Հնդկական կարգավորիչը կարծում է, որ այս ամենը Google-ին ոչ միայն գերիշխող դիրք է ապահովել Android սարքերի շուկայում, այլև ընկերությանը դարձրել է մոնոպոլիստ։ Արդյունքում, կարգավորիչը տուգանք է նշանակել ընկերությանը, ինչպես նաև Google-ի և սմարթֆոնների արտադրողների միջև վերը նշված բոլոր համաձայնագրերն անօրինական է ճանաչել:
Հնդկաստանը Google-ին տուգանել է 162 մլն դոլարով
Մանրամասներ
0Comments