ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին առաջիկա երկու օրերին կժամանի Իրան, հաղորդում է Mehr-ը՝ հղում անելով Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիին։
Էսլամիի խոսքով՝ Իրանին մեղադրել են նրանում, որ իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ին պատասխան չեն տվել։
«Այս առիթով նույնպես քննարկում է տեղի ունեցել, եւ պարոն Գրոսսին պաշտոնական հրավերով Իրան կժամանի մեկ կամ երկու օրվա ընթացքում»,-ասել է նա։
0Comments