Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է Միջերկրածովյան համալսարանում, որը գտնվում է Անթալիայում, որ ռուսերենի իմացությունը իրեն օգնում է ոչ միայն խոսելու համար, այլ նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կատակելու։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Ես ձգտում եմ սովորել օտար լեզուներ, հենց նման հնարավորություն եմ ունենում։ Ես իմ ռուսերենի իմացության մակարդակը հասցրել եմ միջին աստիճանի։ Ես նույնիսկ կարող եմ կատակներ փոխանակել ռուսերենով Պուտինի հետ»,- T24-ի փոխանցմամբ ասել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
0Comments