Իսրայելը հարձակվել է Սիրիայի արեւմուտքում գտնվող Ջեբլե ծովափնյա քաղաքում գտնվող զինամթերքի պահեստի վրա, հայտնում է սաուդյան Al-Hadat հեռուստաալիքը։
Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները այտնել էին, որ Լաթաքիա նավահանգստային քաղաքի երկնքում պայթյուններ են լսվել։ Ավելի ուշ պարզաբանվեց, որ գործում էր հենց Սիրիայի հակաօդային պաշտպանությունը։ Պայթյուններ են լսվել նաեւ Տարտուսում, որտեղ տեղակայված է ռուսական բազան։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հայտնել է «անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին, որոնց աջակցում են ռազմական ինքնաթիռները, որոնք, ենթադրաբար, իսրայելական են»:
Դրանց հասցրած հարվածները հանգեցրել են հզոր պայթյունների ու պահեստների ավերման։ Պայթյունները լսվել են մեծ հեռավորության վրա։
Իսրայելը չի մեկնաբանում այս տեղեկությունը։
0Comments