Սահմաններին կտեղակայվեն նոր հրթիռային ստորաբաժանումներ եւ անօդաչուների դասակներ

Մանրամասներ
հրթիռ

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կյումարս Հայդարին հայտնել է, որ սահմաններին կտեղակայվեն նոր հրթիռային ստորաբաժանումներ եւ անօդաչու թռչող սարքերի դասակներ։

ԻՐՆԱ-ի հարցազրույցում Հայդարին ասել է, որ սա չի նշանակում, թե երկրին սպառնում են, բայց դա արվում է հետախուզության ուժեղացման, ուժերի մարտունակության, վարպետության բարձրացման համար։

Նա ավելացրել է, որ 11 մարտական եւ շարժական բրիգադներ կտեղակայվեն սահմաններին՝ կայուն անվտանգության ապահովման եւ ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար։

Հրթիռների երկու տեսակներ արժանացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի հավանությանը, ասել է նա՝ ավելացնելով, որ դրանք կներկայացվեն առաջիկայում։