«Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքերից մեկն արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ծովափնյա Կեյսարիա քաղաքում գտնվող նստավայրի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«ԱԹՍ-ն արձակվել է վարչապետի նստավայրի ուղղությամբ։ Վարչապետն ու նրա կինն այնտեղ չեն եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան», - ասված է հաղորդագրության մեջ:
Լիբանանից արձակված մյուս երկու դրոնները խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից, ինչի արդյունքում գործարկվել են Թել Ավիվում գտնվող բոլոր շչակները։
0Comments