Իրանում 12 մարդ է ձերբակալվել երկրի ազգային անվտանգության դեմ դիվերսիոն գործողությունների և օտարերկրյա պետություններից աջակցություն ստանալու կասկածանքով, հայտնում է տեղական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զինված ուժերի մաս կազմող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումը:
Նշվում է, որ ցանցի անդամները ձերբակալվել են Իրանի Կենտրոնական նահանգում։ Նրանք կասկածվում են Գերմանիայում և Նիդեռլանդներում անձանց աջակցությամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ։
«Գավառի շրջաններից մեկում հայտնաբերվել և կալանավորվել է օտարերկրյա տարրերի հետ կապված 12 մարդկանցից բաղկացած ցանց», – հայտնել են ԻՀՊԿ ստորաբաժանումից:
0Comments