Իրանի զինատեսակներով հնարավոր է խոցել ամերիկյան ռազմական օբյեկտները. Էբրահիմ Ջաբարի

Մանրամասներ
Իրան

Իրանն այնպիսի զենքեր ու սպառազինություն ունի, որով հնարավոր է խոցել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները: Այս մասին Press TV-ի եթերում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Էբրահիմ Ջաբարին։

«Վաշինգտոնը չի համարձակվի ուղիղ առճակատման մեջ մտնել Իրանի հետ: Հակառակ դեպքում, նրանց բազաները, նավերը հասանելի կլինեն մեր զենքերի համար»,- ասել է նա։