Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին, Ադրբեջանը կարող է օգտագործվել Իսրայելի կողմից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Իրանն Իսրայելի պատասխան գործողությունները զսպելու և մեղմելու տեսանկյունից անգործ չէ, մեկ շաբաթում ԱԳՆ այցերի շղթայից՝ Սաուդյան Արաբիա, Իրաք, Պարսից Ծոցի մյուս երկրներ, Եգիպտոս, Թուրքիա, պարզ է, որ նախազգուշացրել են հարթակ չդառնալ, իրենց ռազմաբազաները, օդային տարածքը չտրամադրել Իրանի դեմ գործողությունների համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի տարածքն օգտագործելու` Իսրայելի հնարավոր գործողություններին, իրանագետը նկատեց, որ Թեհրանը չի անտեսում նաև Թուրքիայի ներգրավվածությունը, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շահերը սպասարկող երկիր է։ 

«Թուրքիան չի կարող անկախ լինել, ճնշումներ կարող են լինել իր վրա, նա էլ չկարողանա ինտեգրվել տարածաշրջանի խաղաղությանը նպաստող գործընթացներում։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Իրանն Ադրբեջանին փորձում է հետ պահել միջոց դառնալուց, նրանք ամեն ինչ անում են, որ գործը չհասնի պատերազմի, առանձին քաղաքականություն են վարում հարևաննների հետ։ Բայց, ամեն դեպքում, Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին, Ադրբեջանը կարող է պատրաստվել Իսրայելի կողմից»,- ընդգծեց Դավթյանը։ 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։