Հայաստանը դառել ա «չեմոդան բեզ ռուչկի»․ Սիրիա դառնալուց հինգ րոպե առաջ ինչ ասես, որ չի կատարվում՝ բացի վերահաս վտանգի զգացումից․ Տիգրան Քոչարյան

Մանրամասներ
Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհագրական քարտեզից վերանալուց կամ Սիրիա դառնալուց հինգ րոպե առաջ Հայաստանում ինչ ասես, որ չի կատարվում՝ բացի վերահաս վտանգի զգացումից:

Հայաստանը դառել ա «չեմոդան բեզ ռուչկի», որը գլոբալ առումով ոչ մեկին պետք չէ, ու ոչ մեկին հետաքրքիր չէ՝ հին դաշնակիցների հետ գժտվելով ու նորերին այդպես էլ ձեռք չբերելով:

Տոտալ ինֆանտիլիզմ քաղաքական դաշտում, անհասկանալի, և ինչու ոչ, հասկանալի գզվռտոց ու աննախադեպ թալան ու «բեսպրեդել», ով ինչ կպցրեց, կպցրեց:

Անորսալի Ջոի կարգավիճակ ունեցող երկիրը շարունակում է թքել մեկնած ձեռքի մեջ՝ առանց հասկանալու, որ շուտով արդեն փայտիկին է թքելու:

Ազգ-քյաբաբ, դոլար-էլիտա ու երկիր-Տիտանիկի օրկեստր․ ահա այսպիսին կհիշվի 2020-ականների Հայաստանը:

Աստված պահապան քեզ՝ Աստծուց հրաժարված ու Աստծու հետ մարտնչող Հայաստան երկիր»: