Կոտայքում մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. կա զոհ ու վիրավոր

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ հոկտեմեբրի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են 70-ամյա Վ. Եփրեմյանի վարած «Ford» մակնիշի և 34-ամյա Ե. Մեսրոպյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետ «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորի ինքնությունը: